Այսօր կրթահամալիրի Մեդիակենտրոնում տոնական տրամադրություն էր: Առիթ կար է... այն էլ ինչ առիթ... Առաջին անգամ սեբաստացիական աշխարհում համերգով հանդես եկավ ՀՀ Կույրերի միավորման երգչախումբը:
Համերգից առաջ Ավագ դպրոց-վարժարանի իմ սեբաստացի դասընկերների և ընկեր Մերիի հետ գնացինք Մեդիակենտրոն, որպեսզի սրահը նախապատրաստենք (դասավորություն, նվերներ, հյուրասիրություն):
Ունկնդրեցինք սիրված խմբերգեր: Չէի պատկերացնում, որ մարդիկ, ովքեր չեն տեսնում և քայլում են օգնությամբ, կարող են էսպիսի համերգով հանդես գալ: Ապշեցուցիչ էր: Առաջին նոտայից փշաքաղվեցի ու հասկացա, որ իզուր չեմ եկել: Շունչ... մի խոսքով՝ հրաշք էր: Շա՜տ հաճել էր ու ոգևորիչ: Ես լսում էի ու չէի կշտանում: Իրենք այնքան հաճույքով էին երգում ու այնպիսի ոգևորությամբ, որ երգելու ցանկություն էր առաջանում: Բա որ ժպտում էին, աշխարհն իմն էր դառնում:
Կարծում եմ՝ երգարվեստով զբաղվելը մարդու մեջ ծնում է նուրբ զգացողություններ, նոր նպատակներ և դրանց իրագործման մի շարք ցանկություններ:
Комментариев нет:
Отправить комментарий