вторник, 31 марта 2015 г.

Հավատարմություն և դավաճանություն( Թմկաբերդի առումը)

Հավատարմությունը ինձ համար դրսևորման մի ձև է,իմ կարծիքով դա ազնվություն է։Բայց առաջին հերթին դու պիտի լինես հավատարիմ ինքդ քեզ ,լինես քեզ հետ արդար,հետևաբար սիրես քեզ։ Ինքս իմ հանդեպ հավատարմությունը արտահայտում եմ իմ սկզբունքներով։ Չեմ սիրում ,որ ինձ հետ անարդար են վարվում ու  երբեմն  էլ ժպիտով  դիմացինիս մեջ փորձում եմ արթնացնել իմ հանդեպ արդարամտությունը ։ Բայց լինում են դեպքեր, երբ դավաճանում եմ իմ սկզբունքներին, երևի ճիշտ չի հնչում ,բայց մեկ –մեկ սկզբունքներիս թվի հետ հանում կամ գումարում եմ կատարում ,որովհետև միշտ սովորում եմ։ Իսկ դավաճանելիս հասկանում եմ, որ ինձ եմ դավաճանում , ու լավ չեմ զգում, երբ իմ պատճառով դիմացինս իրեն դավաճանված է զգում։
Պոեմը  շնչով էր, փորձեցի շնչել ,թոքերս բավարարվեցին։
Թմկա տիրուհին ինձ համար անսեր, խաբեբա,շահամոլ,անխելք կին էր։ Թաթուլ իշխանը քաջ էր։ Նադիրը՝ էգոիստ էր,ու իր մեջ էր կրում մարդկային բոլոր վատ գծերը։Սկզբից կարծում էի ,թե Թմկա տիրուհին սիրում էր Թաթուլին,բայց եթե սիրեր, չէր դավաճանի, դավաճանեց, ուրեմն չէր սիրում։Հավատարիմ էլ չէր ,դա հենց կապված է ասածիս հետ։ Թմկա տիրուհու դավաճանությունը կարելի է բացատրել նրանով, որ նա սիրահարվել էր Նադիր շահի հարստություններին՝ չմտածելով, որ Նադիրը խաբեբա է, որ իրեն Թաթուլն է սիրում…  Իր վերջին րոպեներին  հասկանալով , որ միևնույն է, մեռնելու է, նա փորձում է ցավեցնել  Նադիր շահին՝ ասելով.
« Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
     Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
     Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
     Չէր եղել կյանքում երբեք խաբեբա..»

Комментариев нет:

Отправить комментарий