вторник, 22 сентября 2015 г.

Տեսեք՝ էն որն է….

Էնքան լավ ա, որ կրթահամալիր ունես, որ սեբաստացի ընկերներ ունես, էնքան լավ ա, որ Կոմիտասյան օրերն են կրթահամալիրում: Էնքան լավ ա, որ միասին երգում ենք, էնքան լավ ա, որ Կոմիտասի չձայնագրված երգերն ենք երգում ու ծանոթանում ենք էն հայկական արժեքներին ու ժառանգությանը, որը անժամանակ ա ( ժամանակ չի ճանաչում), որը միշտ նոր ա, որը չենք հնացնում:
Պատկերացնու՞մ եք՝ կրթահամալիրում մեկ-նար-կել են Կոմիտասյան օրերը: Այսօր ընկեր Տաթևի վարպետության դասին ներկա գտնվեցի: Երգեցինք «Հաբրբան», «Այն վերի գլխախնձոր»: Էնքան լավ մթնոլորտ էր, էնքան շուտ էինք սովորում:  Վաղն Էլ եմ է գնալու: Հիմա հասկանում եմ, թե Կոմիտասյան օրերը ինձ ինչքան բան են տալիս: Ամեն գործ անելուց մտքիս մեջ,  քթիս տակ երգում եմ, գիտեմ, որ Կոմիտաս քթի տակ չեն երգում, հա, ներող լինեք: Բայց Կոմիտաս երգելիս  ազատվում ես աղբից, չգիտես ինչական ծնգծնգոցներից, երկու բառանի երեք նոտայանոց կրկնությունից: Ուրախություն ա գալիս մեջդ, քեզ թվում ա սիրահարված ես, լավ, բայց ո՞ւմ:
Կոմիտա՜ս... Խաղաղություն, տրամադրություն, բավարարվածություն, աշունն էլ խենթություն է խոստանում ... դե սիրահարվիր, հեչ էլ պարտադիր չի ՝ ինքդ իմանաս, թե ում: Կոմիտաս լսիր,երգիր,  ու սիրահարվիր:

Комментариев нет:

Отправить комментарий