Մաս 1
Ամենաշատը հիմա կուզեի Զազին, Բըրդիին, Դաթր խմբին ու Սարոյանին հանդիպել:
Զազի հետ միասին «Ժը Վյու» կերգեինք, կծանոթանայի իր կոնտրաբասիսստ ընկերոջ հետ, ում անունը չգիտեմ, բայց կարևորը էդ չի, ուղղակի կուզեի մի երկու նոտա իրար կապեի կոնտրաբասով ու Զազից սովորեի... Բըրդիի երգերը դարձել են հանգստիս ու զբաղվածությանս մասը: Հավես ա, որ Բըրդին համարյա իմ տարիքին ա, հենց դրա համար էլ սրտիս ավելի արագ ա հասնում: Կան երգեր, որ ինչքան էլ լսես չես հոգնի: Բըրդիի երգերը հենց էդ երգերն են, էնքան մոտ են ինձ: Բըրդիի հետ հանդիպելուց կարող ա հանկարծ պարզվեր, որ հայ ա, բայց առանց հայի գենի: Հեհե: Դաթր խմբին վերջերս եմ բացահայտել: Իրենց էլ եմ անընդհատ լսում, չեմ կշտանում... Երկար զրուցելուց հետո միասին երգ կգրեինք: Կառաջարկեի համերգ կազմակերպեին մեր մոտ, չնայած՝ մեր մոտը ո՞րն ա: Սարոյանը, իմ Սարոյանը, իմ անուշ Սարոյանը: Շատ կուզեի Սարոյանի նման ընկեր ունենայի , ծանոթ, կամ մեկը, ով միշտ կլսեր ինձ, ուղղակի կլռեր ու կլսեր, ես էլ նույն կերպ կվարվեի իր հետ: Հետո կհստակեցնեի իմ համար տղամարդու իդեալը: