вторник, 28 февраля 2017 г.

Փոփոխությունները մեր կյանքում, դպրոցում ու ամենուր

Փոփոխությունները միշտ էլ հեշտ չեն ընդունվում, որովհետև շատերս սիրում ենք մեր գլուխն ավելորդ գլխացավանքի տակ չդնել, իսկ փոփոխությունը նորություն է, որին ուզած- չուզած հարմարվում ես, եթե մեծամասնությունը ընդունել է։ Իրականում փոփոխությունները էդքան վատ երևույթներ չեն, ինչքան մենք ենք իրենց դարձնում։ Երբ շատ բաների անտարբեր ես դառնում, փոփոխությունները իրենց արդյունքներով քեզ համար նշանակություն չեն ունենում։ Դպրոցն էլ մի կառույց է, որտեղ փոփոխությունները անընդհատ են կրթության որակը լավացնելու, բոլորին համախմբելու ու մի շարք այլ բաների համար։
Կրթության նախարարի որոշումը՝ երկրորդ կիսամյակից ընտրել առարկաներ, որոնք հարկավոր են քննությունները պատշաճ հանձնելու համար, սկզբում խառնաշփոթ ստեղծեց, հետո դարձավ առօրյա։ Հիմա սովորելու պատասխանատվությունը աշակերների վրա է, աշակերտներն են որոշում իրենց ինչ է պետք, ինչքան, որ հավաքեն իրեն ուզած գնահատականը։ Կարող ենք նույնիսկ ընտրել առարկաներ, որոնք կապ չունեն քննության հետ, ընդհանուր զարգացվածության և այս շրջանում լարվածությունը ցրելու համար են։ Էստեղ ժամանակի խնայում է լինում, եթե դպրոցում պիտի անեիր չոր դաս, իսկ գիշերը՝ պարապմունքներդ, հիմա կարող ես դպրոցում պարապել ու հետո էլ, օրինակ՝ ֆիլմ նայել։ Առավելություններից մեկն էլ այն է , որ սովորողների խմբերը փոքր են, գալիս են սովորել ցանկացողները,նույնիսկ կարողանում են իրար օգնել՝ հասկանալու․աշակերտներն իրենց բացատրելու մեթոդներն ունեն։ Ամեն ինչ էլ ունի իր լավ ու վատ կողմերը, ասածս ինչ է ,այս փոփոխությունը զարգանալու կարիք ունի։ Երկրորդ կիսամյակից սկսելու և չհասցնելու հավանականությունը մեծ է, իսկ տարվա սկզբից ավելի արդյունավետ կլինի, ու չհասցնելու մտքեր չեն առաջանա։ Կարելի է խորհրդատվական դասերը դնել օրվա երկրորդ կեսին, որպեսզի ուսուցիչները չընդհատվող ժամանակ ունենան մեր հարցերին պատասախելու, իսկ մենք՝ առավոտյան ավելի շատ քնելու։

Комментариев нет:

Отправка комментария