четверг, 19 мая 2016 г.

Ամփոփիչ աշխատանք հայոց լեզվից



  1. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաց թողած տեղերում պետք է լինի միևնույն տառը (փակագծում նշվածներից որևէ մեկը)1) անաչառ, զղջալ, չղջիկ (ջ կամ չ)
    2) ելևէջ, վերերկրյա, միջօրէ (է կամ ե)
    3) հափշտակել, հղփանալ, շերեփուկ (բ կամ փ)
    4) զա-թիչ, թա-շյա, ս-ինքս (վ կամ ֆ)
  2. Ո՞ր շարքի բոլոր բառերի բոլոր բաղադրիչներն են գրվում մեծատառով.
    1) ՆՈՐ ԳԵՏԻԿ ՎԱՆՔ, ՄԵԾ ԵՂԵՌՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
    2) ԼԱԶԱՐՅԱՆ ՃԵՄԱՐԱՆ, ԵՐԵՎԱՆԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐ
    3) ԱՇՈՏ ԵՐԿԱԹ, ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ, ՀՆԴԿԱԿԱՆ ՕՎԿԻԱՆՈՍ
    4) ԱՐՇԱԿ ԵՐԿՐՈՐԴ, ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ, ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻ
     
  3. Ո՞ր բառում է գաղտնավանկի ը -ն ճիշտ տեղադրված.
    1) ս(ը)տահակ
    2) խռ(ը)նվել
    3) պարտ(ը)վել
    4) ձեռ(ը)նբաց
  4. Ո՞ր բառում ձայնավորի սղում կա
    1) սրբապատկեր 2) կատվազգի 3) աստղալից 4) բարեկամ

  5. Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդածանցավոր.
    1) գետանցում, հանքախորշ, ազատատենչ
    2) սերմնացան, ամպհովանի, գահաժառանգ
    3) ներերակային, գերմարդկային, նորակառույց
    4) ամենամյա, անթույլատրելի, մեծամտություն
  6.  Տրված բառերից ո՞րը իմաստով չի առնչվում հետևյալ բառերին. բաղձանք, բազմաթույր,  անպաճույճ
    1) երփներանգ
    2) անշուք
    3) իղձ
    4) ձանձրույթ
  7. Ո՞ր տարբերակի բառերը հոմանիշներ չեն.
    1) ընդարմանալ-թմրել
    2) թիկնեղ-հաղթանդամ
    3) հախուռն-տարերային
    4) խորիմաստ-պատշաճ
  8. Ո՞ր շարքում բառի կազմության սխալ ձև չկա
    1) ձեռնատու, սնանկանալ, օրական
    2) այգեբաց, վազացնել, ընտանեկան
    3) վաղորդայն, վարքագրություն, փախնել
    4) ըստ արժանվույն, տարկետում , անհարկի
  9. Ո՞ր բառակապակցությունը դարձվածային իմաստ չունի.
    1) առաջին ջութակ
    2) ձեռքերը սեղանին դնել
    3) հետքերը կորցնել
    4) պատին սեղմել
  10.  Ո՞ր շարքի բոլոր բառերն են բայեր.
    1) վազանց, մթամած, իմաստավորել
    2) լրացում, կարողանում, տեսած
    3) կարծիք, հորինեց, ամփոփիչ
    4) զգացվել, հրապարակած, բարձրացող
  11. Ո՞ր գոյականն է ենթարկվում ա ներքին հոլովման.
    1) լռություն
    2) բացում
    3) գարուն
    4) աղջիկ

  12. Ո՞ր շարքի բոլոր բայերն են դրված անցյալ ժամանակով.
    1) եղի՛ր, սփռելու է, կզգայինք
    2) լռեց, չարանալու էին, կտիրեր
    3) չստիպեցինք, անցել է, կվերադառնա
    4) պիտի գա, կխորհեր, ժամանելու էր

  13. Ո՞ր նախադասության մեջ մակբայ կա:
    1) Ես նրանից հուր եմ ուզում, Անշեջ հուրը սրբազան:
    2) Ձիանք հեծած` թռան հապճեպ Դեպի չորս կողմն աշխարհի:
    3) Ո՛չ, ի՛մ դստրիկ, կգան, անշուշտ, Ու կբերեն էս տարի:
    4) Խոր Փարվանա լիճն է ծփում Հստա¯կ, ինչպես արտասուք:
     
  14. Ո՞ր նախադասությունն է պարզ:
     1) Դիլան դային առվակի կողմը նայեց, ժպտաց:
    2) Մի տեղ չգտավ Մարգարը, որ շունչ առներ:
    3) Հասնելով աղբյուրին` կռացավ` մի կուշտ ջուր խմելու:
    4) Թվաց` պղպջակներ ելան ջրի երեսը:
  15. Ո՞ր նախադասության մեջ հետադաս որոշիչ կա:
    1) Շահանդուխտը` Գառնո գեղանի բերդակալուհին, նշմարել էր հաղթության դրոշը:
    2) Իբրև մարդ` հայրենիքի համար ես արեցի այն, ինչ կարող էի:
    3) Ներքևը` Բասուտա գետի մյուս ափին, թառել են մի քանի տներ:
    4) Այսօր էլ Մթնաձորում խլեզներ կան` փոքրիկ, մաշկի գույնը դեղին:
  16. Ո՞ր նախադասության մեջ անջատման անուղղակի խնդիր կա:
    1) Արցունքների միջից ժպտալով` տղան մոտեցավ հորը:
    2) Շունը մեկ հուզմունքից հորանջում էր, մեկ էլ անհանգիստ թփերն էր հոտոտում:
    3) Միրհավի պես թռավ Սոնան, հետքից թողեց տխրություն ու դառնաթախիծ հուշեր:
    4) Անցյալ ամառ շատ տներից տարան նրանց որդիներին ու եղբայրներին:
  17. Տրված է բազմաբարդ նախադասություն:
    Այդ բզեզին եգիպտացիք անվանում էին սրբազան, որովհետև հավատում էին, թե նա է գլորում երկրագունդը:

    Ո՞րն է դրա ճիշտ գծապատկերը
    2)
  18. Ո՞ր նախադասության մեջ խնդրառության սխալ չկա:
    1) Ռուս մարզիկը ավելի փորձառու է. նա ավելի շատ մրցաշարեր է մասնակցել:
    2) Հայաստան ժամանած ականավոր գիտնականը մի քանի լեզու էր տիրապետում:
    3) Երեխաներին խնդրեցին ներկայանալ մենակ` առանց ծնող:
    4) Այդ օրվա դեպքերը ինձ վրա ծանր տպավորություն թողեցին:
     
  19. Ո՞ր նախադասության մեջ հետադաս տրոհվող դերբայական դարձված կա (նախադասությունները կետադրված չեն):
    1) Մեկը մյուսի հետևից ընկան հինգերորդ բուրգի սյուները՝ ահռելի դղրդյուն բարձրացնելով:
    2) Բոցն ու ծուխը կատաղի պտույտներ գործելով շիկացրել էին օդը:
    3) Դռան ճռռոցը լսելով նա աչքերը բաց արեց:
    4) Սկսեցին արտասանել բանաստեղծությունը և իրար օգնելով գնացին մինչև վերջ:
  20. Տրված է համառոտ շարադրանք:
    Դեռևս հնում մարդիկ նկատել էին, որ աստղերի որոշ խմբեր երկնքում առաջացնում են արտասովոր պատկերներ: Այդ պատկերներն անվանեցին համաստեղություններ և սկսեցին դրանց անուններ տալ: Առաջին անունները կապված են հունական դիցաբանության լեգենդների և առասպելների հետ: 17-րդ դարում ասպարեզ եկան համաստեղությունների նոր անուններ, ինչպես` Սիրամարգ, Տուկան, Հնդիկ: Սրանք հիշեցնում էին այդ շրջանում եվրոպացիների հայտնագործած անդրծովյան զարմանահրաշ երկրների մասին: 18-րդ դարում աստղագետները այլ համաստեղությունների տվեցին Ժամացույց, Դանակ, Կողմնացույց, Մանրադիտակ և այլ անուններ: Հատուկ տեղ են գրավում Կենդանաշրջանի համաստեղությունները: Դրանք 12-ն են` Առյուծ, Կշեռք, Կարիճ, Ցուլ և այլն: Այս համաստեղությունները առանձնանում են նրանով, որ տարվա ընթացքում Արեգակը տեղաշարժվում է հենց սրանց ֆոնին` ամեն մեկում գտնվելով մոտավորապես մեկական ամիս:

    Ո՞ր միտքն է հակասում տրված շարադրանքի բովանդակությանը:
    1) Համաստեղությունների մի մասի անունները կապված են եվրոպացիների կողմից անդրծովյան երկրների հայտնագործման հետ:
    2) Արեգակը իր տարեկան տեղաշարժի ընթացքում մոտ մեկ ամիս գտնվում է Կենդանաշրջանի 12 համաստեղություններում, մնացած ամիսներին` այլ համաստեղություններում:
    3) Համաստեղությունների անուններից կարելի է հետևություն անել դրանց տրման հերթականության մասին, այսպես` Հնդիկը ավելի վաղ ժամանակներից է համաստեղության անուն դարձել, քան Մանրադիտակը:
    4) Նկատելով, որ աստղերի որոշ խմբեր ինչ-որ պատկերների են նմանվում` մարդիկ դրանք անվանեցին համաստեղություններ:

    9

Комментариев нет:

Отправить комментарий