четверг, 25 июня 2015 г.

Թույլ տուր, որ լինեմ քո թաց հմայքի շուքը


Դե անձրև արի ու պարուրի  մարմինս քո թացությամբ:Արի ու  քեզ հետ տար հեռու քո թաց հեռուներում  ,բայց դու չկաս:Դե լավ սկզբում ուժեղ  կխաղամ ու ամեն պահ  կփորձեմ քեզնից թաց երևալ, հետո կկորցնեմ տիրապետումս ,կբացեմ տանս պատուհանները ու քո գրկում կմնամ մինչև գնալդ:Բայց դու չկաս:Հետո արևը կբերենք մեր մոտ ,որ   չմրսեմ  քո    սառնությունից  ,է՜՜՜ ախր քո սառնությունը   ինձ տաքացնելու համար ես հորինել ,բայց դու չկաս:
  Հենց իմ ու քո մազերը խառնվեն իրար  որպես ցող, առավոտյան կիջնեն  կանաչ գեղեցիկի վրա:Ինձ կանաչ գեղեցիկ չդարձնես խնդրում եմ ,չես դարձնի չէ՞ ,ես ուզում եմ էսպես քեզ նայել, թող սովորեմ քո թացությանը:Եթե գաս ,ընդհատումներով չեմ ուզում լինի գալդ ,միշտ արի ,միշտ մնա ,միշտ սառեցրու ,չթողնես խեղդվեմ ,չթողնես երբեք: Չթողնես ,որ քամիներն անցնեն վրայովս ու ինձ, մեծ, քո գույնի փուչիկ տան առանց քեզ թռչելու համար :Երկինքը գոռում ա ,բայց դու մի կաթ անգամ չես դիպել քթիս: Արի միասին վազենք իրար վրայով  ու հաճույքից խենթ դառնանք ,չէ գիժ չէ ,հենց խենթ,խելառ էլ չէ ախր թացությունը գժության նշան չի թացությունը չորության պոռթկումն է աներևույթ փոշին սրբելու համար:Արի ,որ մաքրություն տարածենք : ))))

Комментариев нет:

Отправить комментарий